Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գտնվե՞լ է Սուրբ Գրաալը

Գտնվե՞լ է Սուրբ Գրաալը
29.03.2014 | 13:17

Իսպանացի պատմաբանները հաղորդել են, որ Լեոն քաղաքի բազիլիկում գտնվել է առասպելական սուրբ Գրաալը՝ գավաթը, որից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինի է խմել Հիսուսը և որի մեջ խաչելությունից հետո հավաքվել է նրա արյունը: Պատմաբաններ Մարգարիտա Թորեսը և Խոսե Օրտեգա Դել Պիոն պնդում են, որ մասունքի մասերը եռամյա որոնումներից հետո հայտնաբերել են հաղորդության միջնադարյան գավաթի մեջ, որ պահպանվում է Լեոնի Սուրբ Իսիդոր բազիլիկում: Թորեսը և Դել Պիոն սկզբում ուսումնասիրել են բազիլիկի մահմեդական մասունքները: The Irish Times-ը գրում է, որ որոնումների թեման փոխել են, երբ արխիվում գտել են եգիպտական մագաղաթներ, որտեղ հիշատակվում է սուրբ Գրաալը: Մագաղաթների հիման վրա պատմաբանները կարողացել են վերականգնել սուրբ Գրաալի տեղաշարժը մեր թվարկության առաջին հազարամյակում: Գավաթը երկար ժամանակ պահպանվել է Պաղեստինի քրիստոնեական համայնքներում, հետո մահմեդականները տարել են Եգիպտոս, որտեղից 1054 թ. Կահիրեի խալիֆ Ֆաթիմին գավաթը ընծայել է Իբերիական թերակղզու էմիր Դենիին, ով երաշտի ժամանակ պարենով օգնել էր Եգիպտոսին: Ռեկոնկիստայից հետո գավաթը հանգրվանել է Լեոնում, վերածվել հաղորդության գավաթի և անվանվել է Կաստիլիայի թագուհու ՈՒռակիի գավաթ, որ ապրել է XII դարում: Վերջին կես դարում գավաթը ցուցադրվել է Լեոնի թանգարանում: Թորեսն ու Դել Ռիոն ասել են, որ ածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ գավաթը

իրականում ստեղծվել է մ.թ.ա. 200-ից մ.թ.100 թթ., նրանք ընդունում են, որ այլևս հնարավոր չէ պարզել՝ հպվել են գավաթին Հիսուսի շուրթերը, թե ոչ:
BBC News-ը նշել է, որ վերջին ժամանակներում 200 անգամ հայտարարվել է, որ Գրաալի գավաթը գտնվել է: Իբրև սուրբ Գրաալ Վատիկանն ընդունում է Վալենսիայիի տաճարում պահվող գավաթը: Առասպելն ասում է, որ Գրաալի գավաթից ըմպողը դարերի ապաշխարանք կամ հավիտենական կյանք կստանա:

Դիտվել է՝ 3740

Մեկնաբանություններ